Եղեգիսի հրեական գերեզմանատունը

Եղեգիսի հրեական գերեզմանատունը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում:: Այն պատկանում է 13-14-րդ դարերում Եղեգիսում բնակվող հրեական համայնքին։ Գերեզմանոցում պահպանվել է համարյա քառասուն տապանաքար: Տապանաքարերից տասի վրա հայտնաբերվել են եբրայերեն և արամեերեն լեզուներով սեպագիր արձանագրություններ։
Տապանաքարերի արձանագրություններում առկա են ավանդական հրեական հուղարկավորության ժամանակ գործածվող լեզվական իրողություններ, Էթնիկ կրոնական բովանդակություն ունեցող, աստվածաշնչյան թեմաներով բանաստեղծություններ, ինչպես նաև Թալմուդից փոխառած արտահայտություններ։