9 декабря, 2022
ԳԵՅԶԵՐ

ԳԵՅԶԵՐ

Ջերմուկ քաղաքից մոտ 7 կմ հեռավորության վրա է գտնվում հանքային տաք ջրի լողավազանը: Սայաթ-Նովայի աղբյուրներ կոչվող գեյզերը զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է, որտեղ հնարավոր է հասնել ոտքով, հեծանիվներով կամ ջիպերով: Այստեղ այցելում են հանքային ջրի բնական ավազանում լողալու, հանգստանալու և հրաշալի բնության գրկում ուժերը վերականգնելու նպատակով: Դեռ խորհրդային տարիներից հայտնի առողջարանային զբոսաշրջության կենտրոն Ջերմուկը զբոսաշրջիկներին գրավելու և ցույց տալու շատ բան ունի:

X