Գեյզեր / Սայաթ Նովայի աղբյուրներ

Գեյզերը գտնվում է Ջերմուկ քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Նախկինում այստեղից հանքային ջուրը խողովակներով տարվել է 2 կմ ներքև գտնվող հանքային ջրերի գործարան և շշալցվել:

Գեյզերի մեջ 15 րոպեից ավել գտնվելը կարող է բացասաբար անդրադառնալ սրտի աշխատանքի վրա:

Ջերմուկ հանքային ջուրն իր պարունակությամբ շատ նման է աշխարում հայտնի /Չեխիայի/  Կարլովի Վարի առողջարանի ջրին:

Հանքային ջրերը օգտակար են ոչ միայն բուժման, այլ նաև հիվանդությունների կանխարգելման առումով: Ջերմուկում մեծ հաջողությամբ են բուժում հատկապես աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, միզապարկի, հենաշարժական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունները: Արդյունավետ է նաև նյութափոխանակության խանգարմամբ և սակավարյունությամբ տառապողների բուժումը: Նկատվում է նշանակալի առաջընթաց նևրոզների և սթրեսների բուժման գործում: