Արտավանի կամուրջը

Արտավանի կամուրջը (XVII դար) գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մեջ:. Քաջբերունին այդ կամրջի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ է հաղորդել:«…Մի առատ առու սկիզբն առած մերձավոր բազմաթիվ աղբյուրներից և անցնելով գյուղի մեջ մի փոքր հնաժամանակյա կարմրաշեն քարե կամուրջի տակից արագությամբ զառիվայրով փախչում է դեպի Արփա»: Կամուրջը ոչ միայն կանգուն է մեր օրերում, այլ նաև գյուղի երկու հատվածներն իրար կապող միակ ճանապարհն է: