Արջերի քարանձավը

Արջերի քարանձավը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ քարանձավներից է: Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին: Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ: