Արենու կամուրջը

Պատմիչ Ստ. Օրբելյանի հոր` Տարսայիճ իշխանի հրամանով Սարգիս եպիսկոպոսը կառուցել է Վայոց Ձորի առաջին կամուրջը: Պատմիչը սակայն չի նշել կառուցման տարեթիվը: Եվ քանի որ կամուրջը կառուցվել է Տարսայիճի օրոք (1273-1290 թթ.), ենթադրաբար այն ունի 700 տարվա պատմություն: Ըստ ճարտարապետ Վ. Հարությունյանի՝ քարերի միացման անտիկ միջոցների կիրառումն այս կամուրջի հիմքերում վկայում է այն մասին, որ հին և շատ կարևոր ճանապարհի ուղղությամբ գտնվող այս կամուրջի նախնական կառուցվածքը վերաբերվում է անտիկ կամ համենայն դեպս վաղ ֆեոդալիզմի շրջանին, երբ դեռ կենսունակ էին հելլենիզմի ավանդույթները: