Ամանորը Ջերմուկում

Armenia Wellness & SPA Hotel, Jermuk 

На данном изображении может находиться: 1 человек, текст

Ամանորի տոները Ջերմուկի Արմենիա առողջարանում: Առողջ և ուրախ սկսված տարին հաջողության ու բարեկեցության առաջին գրավականն է։ Ջերմուկի հրաշալի բնությունը և Արմենիա առողջարանի հարմարավետ համարները կապահովեն լիարժեք հանգիստ, իսկ ամանորյա հագեցած բազմաժանր ծրագիրն այդ հարմարավետությանը կգումարի բարձր ու հաճելի տրամադրություն։

Մենք պատրաստ ենք ընդունել մեր հյուրերին գրկաբաց ու լայն ժպիտով։Սիրով՝ Ջերմուկի Արմենիա առողջարան. տարիներով արդարացված վստահություն:

Jermuk Hotel & SPA

Դարձրե՛ք տարբերվող և հիշարժան Ամանորը նորաբաց «Ջերմուկ» հյուրանոցային համալիրում։ Ինչպե՞ս… Նորաբաց «Ջերմուկ» հյուրանոցային համալիրն առաջարկում է տոնական 5-օրյա փաթեթ։

Ձեռք բերելով փաթեթները՝ Դուք հնարավորություն կունենաք վայելելու ձմռան շունչն ու գեղեցկությունը տոնական մթնոլորտում:

Հինգ աստղանի շքեղ հյուրանոցային համալիրի կողմից առաջարկվող ամանորյա փաթեթը ներառում է եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներ, որոնք ապահովված են բոլոր հարմարություններով և ամանորյա տոնական շոու ծրագիր: Տոնական օրերը լի են լինելու բազում անակնկալներով՝ տոնական երեկոներ, երգիչ-երգչուհիներ, դիջեյներ, Ձմեռ պապ և Ձյունանուշ, համեղ խոհանոց։