Ջերմուկում գործող բարձրակարգ և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող առողջարաններում կարելի է վայելել քաղաքի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից:

Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` առողջարաններն իրենց հյուրերին տրամադրում են կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Առողջարաններն առաջարկում են կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար կապված աղեստամոքսային տրակտի, նյարդային և հենաշարժողական հիվանդությունների հետ:

Բուժական հատվածում գտնվում են նորագույն սարքավորումներով հագեցած բուժական պրոցեդուրաների սենյակներ: Առողջարաններն իդեալական վայրեր են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Առողջարաններում գործում էն մարզասրահներ` սեղանի թենիսի, բիլիարդի սրահներ, կա  շոգեբաղնիք և լողավազան: Առողջարանների տարածքներում կան անվճար Wi-Fi և ավտոկայանատեղիներ:

Նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, չհրկիզվող պահարան, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր վերաբերմունքի շնորհիվ հանգիստը առողջարաններում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: