Фото Форте Джермука.Ջերմուկը հայտնի է իր հյուրընկալ ռեստորանային համալիրներովորտեղ ցանկացած այցելու կարող է գտնել իր քիմքին հաճո առողջ սնունդ: Բուսակերները կարող են հաճելիորեն զարմանալ բազմազան բուսական կերակրացանկից: Խորհուրդ կտանք համտեսել հատկապես կարմրախայտ և սիգ տեսակի ձուկ, Ջերմուկի սարերից հավաքված ավելուկ, մանդիկ, սունկ:

Սննդային և համային բարձր արժեք ունի Ջերմուկի կարմրախայտը: Եթե ջերմուկցին Ձեզ կարմրախայտ տեսակի ձուկ է հյուրասիրում, ուրեմն Դուք իր համար պավավոր հյուր եք:

Фото Forte Jermuk.
Մեզ մոտ գործում են հետևյալ հինգ ռեստորանները՝ «Ֆորտե», «Գնդեվանք», «Ջերմուկ», «Ճոպանուղի», «Քարանձավ»:
Բոլորն էլ հայտնի են հայկական խոհանոցին վայել առողջարար և տեղական սննդի մատուցման առանձնահատկությամբ:
Ռեստորանները հարմար են ինչպես ընտանեկան միջոցառումների, այնպես էլ կորպորատիվ խնջույքների, հարսանյաց հանդիսությունների և ծնունդների կազմակերպման համար:

Բացի քաղաքում գործող ռեստորաններից, առողջարանային գոտում գործում են արագ սննդի կետեր: