Ամեն տարի Ջերմուկ առողջարանային քաղաքում կազմակերպվում է «Ձնեմարդուկ՝ ձնե արվեստի փառատոն» ամենամյա ձմեռային ծրագիրը: Փառատոնին մասնակցում էն ինչպես տեղի, այնպես էլ Երևանից և Վայոց ձոր մարզի մի շարք համայնքներից ժամանած երիտասարդներ:
 
Համագործակցության արդյունքում «Ձնեմարդուկ» փառատոնը տարեցտարի ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում։ Ամեն տարի քանդակների պատրաստմանը մասնակցում էն քանդակագործների մի քանի մասնագիտացված եւ սիրողական թիմեր, իսկ քանդակների թեմատիկան լինում է տարբեր
 
Մասնակիցներին բաժանվել էն դույլեր, բահեր և դանակներ, ինչը օգնում է արձանների հեշտ պատրաստման գործընթացին: Երեք օրվա ընթացքում երիտասարդները ծնունդ են տալիս տարատեսակ ձնե քանդակների` Ջերմուկի խորհրդանիշ հանդիսացող եղնիկից մինչև կամուրջներ, կենդանական աշխարհից մինչև տարատեսակ հեքիաթային հերոսներ: Մասնագիտական թիմերին վերջում տրվում են խրախուսական պարգևներ:
 
Փառատոնի ընթացքում մեկնարկում է նաեւ Մարզային հեծանվային գավաթը:
 
Իսկ Jermuk travel զբոսաշրջային հարթակի աջակցությամբ քաղաքի հյուրերի եւ զբոսաշրջիկների համար կազմակերպվում են ճանաչողական սիթի տուրեր եւ արշավներ:
Նշենք, որ ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու, հետաքրքրությունները բազմազանեցնելու նպատակով 2012 թվականից Ջերմուկում անցկացվում է «Ձնեմարդուկ» ամենամյա փառատոնը. Բացի դահուկավազքից եւ ձմեռային տուրիզմի այլ ավանդույթներից, փորձ է արվում Ջերմուկում ձեւավորել եւ զարգացնել նաեւ ձնից արձանների պատրաստումը, սառցամագլցումը, հեծանվային ձմեռային մրցաշարը.
 
Փառատոնի ծրագրի հիմքում ընկած է հենց ձնե քանդակների պատրաստումը.
Փառատոնի աջակիցներից են Արմենիա առողջարան հյուրանոցը, «Օլիմպիա» առողջարանը, «Ջերմուկ Աշխարհ» առողջարանը, «Անի» հյուրանոցը, «Նաիրի» հյուրանոցը, «Իմ Հայաստան» ծրագիրը, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ եւ Jermuk travel զբոսաշրջային ընկերությունը:
 
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերն է Jermuk news մեդիա ընկերությունը և  VisitJermuk.am զբոսաշրջային հարթակը: