Տեղեկատվական կենտրոնը հնարավորություն է տալիս ծանոթանալ Ջերմուկում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններին, ամրագրել հյուրանոցային համարներ, առնչվել ուշադրության արժանի կառույցների պատմությանը: Կգտնեք ամենատարբեր տեղեկություններ ժամանցի վայրերի, կազմակերպվող արշավների, սննդի կետերի և այլ տարատեսակ ծառայությունների մասին:

 

Տեղեկատվական կենտրոնի ստեղծումը ժամանակի հրամայականն էր, քանի որ զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է և անհրաժեշտ էր առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները ներկայացնել համակարգված և միասնական տեսքով, որը ոչ միայն լիարժեք տեղեկատվություն է պարունակում տվյալ երկրի, առաջարկվող ծառայությունների վերաբերյալ, այլև հնարավորություն է տալիս անմիջապես ամրագրել ծառայությունները:

VisitJermuk.am կայքի միջոցով զբոսաշրջիկները կարող են փնտրել, գտնել տարատեսակ ծառայություններ առաջարկող ընկերությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև այն հյուրանոցները, սննդի կետերը, որոնք առավել մոտ են գտնվում զբոսաշրջիկին: