Ջերմուկ քաղաքը գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա՝ Վայոց Ձոր մարզում:

Երևանից դեպի Ջերմուկ կարելի է հասնել․

  • Կանոնավոր երթուղի՝ միկրոավտոբուսներով,
  • Անհատ տաքսի մեքենաներով:

Բոլոր վարորդներն ունեն երկար տարիների փորձ, բարեհամբույր են և գիտեն, թե ինչպես կարելի է շփվել հաճախորդի հետ: Որևէ վարորդ երթևեկության ընթացքում չի ծխում, պատրաստակամ են Ձեր երաժշտական ճաշակին համապատասխան երաժշտություն միացնել, անխտիր բոլոր մեքենաները սարքին վիճակում են գտնվում և բոլոր վարորդներն իրար հետ անընդհատ կապի մեջ են, ինչը երաշխավորում է, որ Դուք ճանապարհին չեք մնա:

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Երթուղային միկրոավտոբուս՝ մեկ անձի արժեքը 2000 ՀՀ դրամ

Երթուղային միկրոավտոբուսները 19 տեղանոց, հարմարավետ Ford մակնիշի մեքենաներ են:
Միկրոավտոբուսները շարժվում են կանոնավոր չվացուցակով՝ ամենօրյա ռեժիմով, օրական 1 մեքենայով:

Ջերմուկ-Երևան  07:30

Երևան-Ջերմուկ  15:00

Հունիսի 1 — Սեպտեմբերի 30 ժամանակահատվածում միկրոավտոբուսները շարժվում են կանոնավոր չվացուցակով՝ ամենօրյա ռեժիմով, օրական 2 մեքենայով:

Ջերմուկ-Երևան 07:30

Ջերմուկ-Երևան 11:00

Երևան-Ջերմուկ 13:00

Երևան-Ջերմուկ 16:00

Անհատ տաքսի մեքենաներով՝ մեկ անձի արժեքը 3000 ՀՀ դրամ

Անհատ տաքսի մեքենաները տարբեր մակնիշների 7 տեղանոց հարմարավետ մեքենաներ են: Մեքենաները մաքուր են, վարորդները չեն ծխում և պատրաստակամ են հարմարվելու Ձեր երաժշտական ճաշակին:

Ջերմուկ-Երևան 09:00 — 11:00 միջակայքում

Երևան-Ջերմուկ 16:00 — 18:00 միջակայքում

Անհատ տաքսի մեքենաներով՝ մեկ մեքենայի արժեքը 20 000 ՀՀ դրամ