Ամեն տարի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները կազմակերպում են էկ ոտուրիզմի փառատոն:

Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

Էկոտուրիզմի փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ:

Արտավանի և շրջակա համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ: