Ջերմուկում գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Ցուցադրվում են կերպարվեստի հայ վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Արա Հարությունյանի, Կալենց ամուսինների, Հակոբ Հակոբյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլոց գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքները։ Պարբերաբար փոփոխվում են ցուցանմուշները և կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ։

Картинки по запросу chessՔաղաքն իր ակտիվ մասնակցությունն ունի շախմատային բազմաթիվ առաջնությունների ու հուշամրցաշարերի անցկացման գործում, որոնցից մի քանիսը դարձել են բարի ավանդույթ։

2006 թվականից սկսած Ջերմուկում է անցկացվում Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային պատանեկան հուշամրցաշարը։ Մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

2007 թվականից սկսած Ջերմուկում է անցկացվում Կարեն Ասրյանի անվան միջազգային հուշամրցաշարը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Ջերմուկում կազմակերպվող ամենամյա մշակութային միջոցառումներից է «Ձնեմարդուկ՝ ձնե արվեստի փառատոնը» և Քոլոր Փարթին:

Սպորտային ենթակառուցվածքներից և մատուցվող ծառայություններից այս պահին առկա են ժայռամագլցումն  ու սառցամագլցում: Ցանկության դեպքում կարող եք նաև վարձակալել դահուկներ և Snowboard: