Լեգենդներ, պատմամշակութային հուշարձաններ, արկածային տուրիզմի համար հրաշալի պայմաններ (քարանձավներ, ժայռեր, ձորեր). խորհրդային տարիներից հայտնի առողջարանային զբոսաշրջության կենտրոն Ջերմուկը երիտասարդներին գրավելու եւ նրանց երկար պահելու շատ միջոցներ ունի:
 
Երիտասարդությանն ուրախացնելու, կյանքը գունավորելու (և ոչ միայն կյանքը) և վերջապես մի լավ լիցքաթափվելու համար Arm Eventsը, Armenia Wellness & SPA Hotel-ը, Visit Jermuk-ը Ջերմուկ քաղաքում կազմակերպում են գունագեղ մի տոն, որ կոչվում է Color festival:
Պատկերացրեք՝ հավաքում ենք խենթ երիտասարդների,ավելացնում ենք գունավոր փոշի, միացնում ենք բարձր երաժշտություն, կազմակերպում մի շարք մրցույթներ, ավելացնում հետաքրքիր նվերներ, համեմում այս ամենը բարձր տրամադրությամբ և մատուցում հանրությանը։ Հավատացեք նույնիսկ այն մարդիկ, ովքեր չէին ցանկանում մասնակցել անկախ ամենից, խառնվեցին մեր այս միջոցառմանը։