Ալպիական մարգագետիններով և լեռնային գետակներով հարուստ քաղաքը հայտնի է իր մաքուր և կանաչ տնտեսությամբ՝ առանց հուղն ու ջուրն աղտոտող գործարանների:

Քաղաքն ունի լեռնային լանդշաֆտ։ Գտնվելով ծովի մակարդակից 2090 մետր բարձրության վրա, մեզ մոտ ամառը զով է, ձմեռը՝ ձյունառատ։ Չնայած ամռան ամիսների ցերեկվա ջերմությանը, չմրսելու համար երեկոյան կողմ հարկավոր է ունենալ երկարաթև հագուստ: Բոլոր 4 եղանակներին կարելի է վայելել արևի ջերմությունը, քանի որ տարվա 80%-ը՝ մոտ 292 օր, արևային է: Անձրևային օրերին վստահ եղեք, որ հաջորդող 20 րոպե, կամ առավելագույնը 3 ժամ հետո արևը կրկին փայլելու է:

Картинки по запросу եղևնու փոշոտումԵղևնու փոշոտման ժամանակահատվածում՝ հունիսի 1 — 15,  շնչառական հիվանդություններ ունեցող  շատ մարդիկ են գալիս Ջերմուկ իրենց առողջությունը վերականգնելու համար: Մաքուր և սառը օդը, բարձրալեռնային պայմաններում մարզիկների համար հիանալի հնրավորություն է իրենց ֆիզիկական տվյալները բարելավելու համար:

Ջերմուկը շրջապատված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնագագաթներով՝ քայլարշավային և հեծանվային բազմաթիվ երթուղիներով:

Քաղաքը երկու մասի է բաժանվում Արփա գետով, որն հոսում է Վայոց Ձոր մարզի ողջ երկարությամբ և անցնելով Վայք և Արենի բնակավայրերով՝ Նախիջևանում միախռնվում է Արաքս գետին: