COVID19. Ջերմուկում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունները անցնում են աշխատանքային բնականոն ռեժիմին

Ջերմուկում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունները՝ հյուրանոցներն ու առողջարանները անցնում են աշխատանքային բնականոն ռեժիմին։

Այս պահին իրենց աշխատանքները վերսկսելու մասին հայտարարել են՝ Jermuk Hotel & SPAArarat Health CenterJermuk Ashkhar Health Center և Jermuk Central Hotel ընկերությունները։

Հյուրանոցներն աշխատելու են խստագույնս հետևելով միջազգային առողջապահության կազմակերպության, ՀՀ Առողջապայության նախարարության կողմից նախանշված նորմերին, ինչպես նաև ընկերությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով.

 Հյուրանոցի ամբողջ տարածքում, այդ թվում՝ հյուրերի սենյակների, հանդիպումների սրահների, ռեստորանների, բուժական կենտրոնների դռների բռնակները, սանհանգույցներն ախտահանվում են հատուկ նյութերով, կատարվում է ամբողջ տարածքը պարբերաբար օդափոխվում,

 Բոլոր աշխատակիցներին տրամադրված են հատուկ հակասեպտիկ միջոցներ, ձեռնոցներ և դիմակներ։

 Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք փնտրել ընկերությունների ֆեյսբուքյան էջերում և մեր պաշտոնական կայքում՝ VisitJermuk.am