Ջերմուկում կբացվի LOFT կենտրոն

Մարզային զարգացումը շարունակում է մնալ մեր նպատակների կիզակետում։

Դիմավորե՛ք #LOFT-ի նոր, զբոսաշրջային համագործակցությունը՝ Jermuk Hotel & SPA-ի հետ։ Այս մասին հայտնում է LOFT-ի ֆեյսբուքյան էջը։

Այն մասին, թե ինչ ձեւաչափով կբացահայտեք LOFT նախագիծն այս անգամ, կպատմենք ավելի ուշ, բայց դուք, ամեն դեպքում, մեծամասշտաբ իրադարձություններն ու թիմային-կառուցողական հանդիպումները սկսե՛ք քարտեզագրել #Ջերմուկ քաղաքում։

Ահա մի քանի լուսանկար՝ այս պահին կենտրոնում կատարվող վերանորոգման աշխատանքներից։
#RegionalLoft #LoftlyRegions