Միասին կհաղթահարենք ամեն դժվարություն

Հարգելի՛ գործընկերներ,
հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային վարակն իր բացասական ազդեցությունն է ունեցել զբոսաշրջային ոլորտի վրա և այդ ոլորտում բիզնես գործունեություն իրականացնող ընկերություններն իրենց ֆինանսական միջոցներն ուղղելու են առաջնային ծախսերը հոգալու ուղղությամբ, մենք մշակել ենք հատուկ առաջարկ բիզնեսը ճգնաժամային իրավիճակից հնարավորինս փոքր կորուստներով դուրս բերելու համար:

Քանի որ ճգնամային փուլում և դրանից հետո մարքեթինգային և գովազդային արշավների անհրաժեշտությունն ավելի մեծ է լինելու՝ նոր հաճախորդներ գրավելու և հներին պահպանելու համար, ուստի առաջարկում ենք այդ միջոցառումներն իրականացնել ամենամեծ լսարանն ունեցող՝ Visit Jermuk-ի թվային հարթակներով՝ մայիս-հունիս ամիսներին բացարձակ անվճար:

Մեր թիմի նախաձեռնությամբ թվային հարթակներով իրականացվող «Բացահայտի՛ր Ջերմուկը» զբոսաշրջային արշավի ընթացքում կներկայացնենք ոչ միայն քաղաքի զբոսաշրջային գրավչությունները, այլև քաղաքի հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի կողմից առաջարկվող ծառայությունները։

Միասին կհաղթահարենք ամեն դժվարություն:

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն

#JTDC #VisitJermuk #ԱյցելիրՋերմուկ