Ինչպես եղավ, որ «Comedy Woman»-ից Նատալյա Եփրիկյանը որոշեց մեկուսանալ Ջերմուկում. Bravo.am

Bravo.am-ը գրում է.

Եթե այս օրերին շատերի համար ժամանակն անցնում է ձանձրալի ու անհետաքրքիր, ապա նույնը չի կարելի ասել «Comedy Woman» ռուսական հեռուստանախագծի ստեղծագործական պրոդյուսեր, հեղինակ եւ անդամ Նատալյա Եփրիկյանի մասին: Նա արդեն մոտ մեկ ամիս է՝ գտնվում է Հայաստանում եւ կարանտինային օրերն անցկացնում է Ջերմուկում: Ինստագրամյան հրապարակումներից կարելի է ենթադրել, որ Նատալյայի ոչ մի օրն առանց արկածների չի անցնում:

Հայաստան գալու առաջին օրերին դերասանուհին իր գրառումներն ավարտում էր #хочувармению հեշթեգով` հրապարակելով տեսարժան վայրերի եւ իր հաճելի զբոսանքների լուսանկարներն ու նշելով, որ այստեղ հանգիստը կազմակերպելու համար կատարյալ վայրեր կան: Իսկ հետո առաջինին փոխարինելու եկավ #хотелавармениюполучи հեշթեգը՝ իր հետ բերելով հումորային գրառումներ եւ տեսանյութեր, թե ինչպես է քայլում ձյունոտ ու բարդ ճանապարհներով կամ հայտնվում ինքնատիպ այլ իրավիճակներում:

Այս ընթացքում Նատալյան հասցրել է զբոսնել ինչպես Ջերմուկի հայտնի վայրերով, այնպես էլ եղել է մշակութային լքված շինություններում եւ նույնիսկ հասցրել է դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ հավաքել իրենց ճանապարհին հանդիպած աղբը (Արսենը նույնպես այս օրերին Ջերմուկում է,-հեղ.):

Նյութն ամբողջությամբ՝ Bravo.am-ում։