Ջերմուկը՝ ԱՊՀ-ում հեղինակային տուրերի համար ռուս զբոսաշրջիկների նախընտրելի 5-յակում

Հայաստանն ընդգրկվել է հեղինակային շրջագայությունների համար ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից ԱՊՀ տարածքում նախընտրելի 5 ուղղության թվում, հայտնում է ՏուրՍտատ պորտալը:

Հեղինակային շրջագայությունները ճամփորդություններ և տուրեր են ճանապարհորդ փորձագետի հետ փոքր (5-15 մարդ) խմբի կազմում:
Հայաստանում նախընտրելի ուղղություններն են Երևանը, Սևանը, Ջերմուկը:
ԱՊՀ տարածքում հեղինակային տուրերի նախընտրելի ուղղություններում ընդգրկվել են նաև Ղազախստանի Ալմաթիի և Բուրբայի շրջանները, Բելառուսի Մինկսը, Մինսկի շրջանն ու Վիտեբսկը, Ադրբեջանի Բաքուն, Շեքին և Գաբալան, Ուզբեկստանի Բուխարան և Սամարկանդը:
Ամենամեծ պահանջարկն ունեն գաստրոնոմիական, էքսկուրսիոն, թրեքինգ տուրերն ու արշավները, ինչպես նաև ջիպով և լուսանկարչային շրջագայությունները: Մեկ շաբաթ տևողությամբ հեղինակային տուրերի համար զբոսաշրջիկները պատրաստ են ծախսել 1-1.5 հազար դոլար: