Jermuk Color Festival 2019

Լեգենդներ, պատմամշակութային հուշարձաններ, արկածային տուրիզմի համար հրաշալի պայմաններ (քարանձավներ, ժայռեր, ձորեր). խորհրդային տարիներից հայտնի առողջարանային զբոսաշրջության կենտրոն Ջերմուկը երիտասարդներին գրավելու եւ նրանց երկար պահելու շատ միջոցներ ունի:

 
Երիտասարդությանն ուրախացնելու, կյանքը գունավորելու (և ոչ միայն կյանքը) և վերջապես մի լավ լիցքաթափվելու համար Arm Eventsը, Armenia Wellness & SPA Hotel-ի, KOOM-ի և Visit Jermuk-ի աջակցությամբ Ջերմուկ քաղաքում կազմակերպում է գունագեղ մի տոն, որ կոչվում է Color festival:

Պատկերացրեք՝ հավաքում ենք խենթ երիտասարդների,ավելացնում ենք գունավոր փոշի, միացնում ենք բարձր երաժշտություն, կազմակերպում մի շարք մրցույթներ, ավելացնում հետաքրքիր նվերներ, համեմում այս ամենը բարձր տրամադրությամբ և մատուցում հանրությանը։ Հավատացեք նույնիսկ այն մարդիկ, ովքեր չէին ցանկանում մասնակցել անկախ ամենից, խառնվեցին մեր այս միջոցառմանը։