«Visit Jermuk»-ը ԱՊՀ տարածաշրջանի զբոսաշրջային ստարտափների լավագույն 5-յակում է. Turstat

«Visit Jermuk» ստարտափը ճանաչվել է ԱՊՀ տարածաշրջանի զբոսաշրջային լավագույն հինգ ստարտափներից մեկը։ Ստարտափի ստեղծման պատմության և անցած ճանապարհի մասին Peoplemedia.am-ը զրուցել է «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի» հիմնադիր-տնօրեն,  «Visit Jermuk»-ի տնօրեն  Նարեկ Միրզոյանի հետ։

«Visit Jermuk»-ը զբոսաշրջային տեղեկատվական հարթակ է, որն հիմնադրվել է 2017 թվականին և գործարկվել Նարեկի ծննդյան օրը՝ ծրագրավորողների թիմի կողմից որպես նվեր։ Այն ստեղծման շատ հետաքրքիր պատմություն ունի։

visit jermuk

«Ընկերներիցս մեկը ցանկանում էր գալ Ջերմուկ՝ հանգստանալու և առողջարանային քաղաքը ճանաչելու նպատակով։ Բայց չէր ցանկանում իր մեքենայով գալ։ Զանգահարեց ինձ և խնդրեց իրեն ներկայացնեմ Ջերմուկ գալու հնարավոր տարբերակների մասին․ ինչպե՞ս ինքը կարող է հասնել Ջերմուկ, որտե՞ղ իջևանել, ի՞նչ տեսնել և ո՞ւր այցելել։ Իրեն իհարկե օգնեցի։ Բայց հենց այդ զրույցի ժամանակ ընկերս ասեց ամենակարևոր նախադասությունը, որն հետագայում այս ամենը ստեղծելու հիմքը դարձավ․ «Չե՞ք կարողանում մի կայք ստեղծել, որ մարդիկ մտնեն ու իենց հետաքրքրող տեղեկատվությունը ստանան, բոլորը ձեզ չեն ճանաչում, որ անձամբ զանգահարեն․․․»։ Իր այդ ասածն ամբողջ օրն ինձ հանգիստ չտվեց։ Պատմեցի ընկերներիս ու քննարկման ընթացքում կայք ստեղծելու միտք ծնվեց։ Իսկ ինչո՞ւ չունենալ Ջերմուկ քաղաքի տուրիստական ուղեցույց կայք, որը կդառնա մեր քաղաքի տեղեկատվական բրենդը։ Որոշեցինք ստեղծել  «Visit Jermuk»-ը, խուսափեցինք  travel բառից, որովհետև թարմություն էր հարկավոր։ Շատ կարճ ժամանակահատվածում ունեցանք Ֆեյսբուքյան էջ: Ապա սկսեցինք աշխատել կայքի ստեղծման ուղղոթյամբ։ Ստեղծեցինք ահռելի տեղեկությամբ հարուստ մի ռեսուրս՝ visitjermuk.am-ը, որն այսօր համարվում է ԱՊՀ տարածաշրջանի զբոսաշրջային լավագույն հինգ ստարտափներից մեկը զբոսաշրջային ոլորտում»։

На данном изображении может находиться: небо и на улице

«Visit Jermuk»-ը զբոսարջային ոլորտի լավագույն ստարտափ է ճանաչվել turstat.com հարթակի կողմից։ turstat.com-ն ԱՊՀ տարածաշրջանի և Ռուսաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու հարթակները մոնիթորինգ անող կայք է։ Մոնիթորինգի ու վիճակագրական տվյալների հավաքագրման արդյունքում էլ ընտրվել է Ջերմուկի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտող կայքը։

«Մեզ շատ է օգնում Ֆեյսբուքը․ ակտիվ գովազդներ ենք միացնում թե՛ վրացական, թե՛ ռուսական , անգամ Ֆիլիպինների շուկաների համար։Գովազդում ենք Հայաստանն ու Ջերմուկը»։

На данном изображении может находиться: стол и в помещении

«Մեր նպատակը մեկն էր՝ գովազդել Ջերմուկն ու այդ գովազդի օգնությամբ դեպի Ջերմուկ զբոսաշրջիկներ բերել։ Այսօր, վերլուծելով վիճակագրական տվյալները, կարող ենք ասել, որ հասել ենք մեր նպատակին։«Visit Jermuk»-ի առկայությունը  շատ բան փոխեց Ջերմուկի տուրիստական ոլորտում։ Կայքի միջոցով հյուրանոցների ու զբոսաշրջային տուրերի ամրագրումներ են կատարվում»։

jermuk

Նարեկ Միրզոյանը խոսեց նաև առաջիկա պլանների և անելիքների մասին։

«Թե՛ պատկան մարմինների կողմից և թե՛ Ջերմուկում գործող բոլոր հյուրանոցների ու առողջարանային համալիրների կողմից մեծ գնահատանքի է արժանանում մեր աշխատանքը, ինչը շատ պարտավորեցնող է։ Ապագա ծրագրեր շատ կան։ Առաջիկայում նպատակ կա կայքն ավելի զարգացնել։ Այն առայժմ միայն հայալեզու է, նախատեսում ենք հնգալեզու դարձնել։ Որոշել ենք ունենալ նաև«Visit Jermuk»  բջջային հավելված, ինչն ավելի արագ ու հեշտ է օգտագործել։

Ծրագրել ենք թողարկել նաև «Վայոց Ձոր թրեվըլը», որտեղ նախատեսում ենք ներկայացնել ամբողջ մարզի զբոսաշրջային պոտենցիալը»։

© Peoplemedia.am