«Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը» հերքում է մամուլում տարածված լուրերը

«Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը» հերքում է երեկ մամուլում տարածված այն տեղեկությունը, թե «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկից հեռանալու պատճառով քաղաքում գործող հյուրանոցները դադարեցրել են իրենց գործունեությունը:

Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, թե «Հայաթ Փլեյս Ջերմուկ»-ի գործունեության դադարեցման համար պատճառ է հանդիսացել «Լիդիան Արմենիա» ընկերության հեռանալը, ապա հայտնում ենք, որ դա չի կարող համապատասխանել իրականությանը։

Ժամանակին, չնայած այն հանգամանքին, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն օգտվում էին «Հայաթ Փլեյս Ջերմուկ»-ում առաջարկվող ծառայություններից, «Հայաթ Փլեյս Ջերմուկ»-ը դեմ էր արտահայտվել Ջերմուկում հանքարդյունաբերության առկայությանը և միացել էր հյուրանոցների տարածած այն հայտարարությանը, որում ասվում էր, որ դեմ են հանքի շահագործմանը։

Այսպիսով, փաստվում է, որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության դադարեցումը բխում է Ջերմուկում գործող հյուրանոցների շահերից և չէր կարող հիմք հանդիսանալ հյուրանոցների փակման համար: