Բարի գալուստ Grand Resort Jermuk

Ճիշտ է՝ չորս տարի աշխատեց Hyatt Place Jermuk-ը, բայց կուզենայի իմ ու ջերմուկցիների և բոլոր նրանց անունից, ովքեր ամեն վայրկյան աշխատում են Ջերմուկը որպես զբոսաշրջային կարևոր հանգույց դարձնելու գաղափարի համար, շնորհակալության խոսքեր ասեինք Hyatt Place Jermuk հյուրանոցի աշխատակազմին, որ անցնող չորս տարիների ընթացքում իրենց աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ բարձր են պահել թե՛ հյուրանոցի և թե՛ Ջերմուկ քաղաքի բարի համբավը ինչպես Հայաստանում, այդպես էլ միջազգային հարթակներում։

Շնորհակալություն Ձեզ, որ այս չորս տարիների ընթացքում եղել եք աշխատանքի նկատմամբ նվիրվածության լավագույն օրինակը և մեր կողքին։

 

Նարեկ Միրզոյան

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն