Հանքային ջրերի աղբյուրներ, գեյզերներ, ջրվեժ. էլ ի՞նչն է գրավում Ջերմուկում զբոսաշրջիկներին. HoliDay me

Holiday me զբոսաշրջային ծառայությունը համարում է, որ Հայաստան այցելողները պետք է անպայման սեփական աչքերով տեսնեն Ջերմուկի ջրվեժը, ինչպես նաև քաղաքի մյուս տեսարժան վայրերը:

«Ձեր օրը սկսեք լավ հյուրանոցում սննդարար նախաճաշից, այցելեք քաղաքի այցեքարտը համարվող հանքային տաք ջրերի ցուցասրահը, վայելեք այնտեղից բացվող հիանալի տեսարանը: Գնացեք Սայաթ Նովայի աղբյուրները, որը գտնվում է քաղաքից ոչ հեռու», — գրված է զբոսաշրջային ծառայության հոդվածում։

Հեղինակները խորհուրդ են տալիս մեկնել Ջերմուկ, քայլելով ուսումնասիրել քաղաքը, նստել ճոպանուղի և վայելել հիասքանչ տեսարանը։

«Իսկ հենց Ջերմուկում կարելի է վայելել ջրվեժի գեղեցկությունը, որը թափվում է 70 մետր բարձրությունից», — գրում է Holiday me-ի կայքը։

 

© Visit Jermuk