Հինգ պատճառ Ջերմուկ այցելելու համար. «Мир 24»

Ջերմուկը Հայաստանի «ամենահանքային» քաղաքն է։ Բնակավայրի հենց անվանումը թարգմանաբար «տաք աղբյուր» է նշանակում։ Սա երկրի ամենահայտնի առողջավայրերից մեկն է։ Զբոսաշրջիկներն այստեղ շատ են թե ամռանը, թե՝ ձմռանը։
Քաղաքը տեղակայված է Արփա գետի ակունքների մոտ, բարձր լեռներում, որտեղ թվում է, թե կարելի է երկնքին դիպչել՝ ծովի մակերևույթից 2080 մետր բարձրության վրա։
Ջերմուկի մասին առաջին արձանագրությունները մ.թ.ա. II դարի ձեռագրերում են հանդիպում։
«МИР 24» հեռուստաալիքը այս հիասքանչ վայրում լինելու հինգ պատճառ է նշել, որոնք էլ ներկայացնում ենք ստորև:

 

Պատճառ առաջին. բարձր լեռներ 

Ձմռանը Ջերմուկը դրախտ է էքստրիմի սիրահարների համար։ Սակայն ադրենալինի հետևից այստեղ գալիս են միայն ամենահամարձակները։ 2,5 հազար մետր բարձրությամբ լեռը նվաճելն ամեն մարդու բան չէ։ Ասում են՝ Լուսասար լեռան լանջերը անողոք են նորեկների նկատմամբ։ Ամենակարճ ճանապարհը դեպի գագաթ ճոպանուղին է։ Ճանապարհը մոտ 15 րոպե է տևում։ Ճոպանուղին այստեղ 2007 թվականին է հայտնվել։ Զբոսաշրջիկներն այստեղ բարձրանում են քաղաքին նայելու կամ դահուկներով իջնելու համար։

 

 

Պատճառ երկրորդ. հրաշալի խոհանոց
Ճոպանուղու լեռան լանջին ամենից համեղ խաշը կարելի է համտեսել։ Ըստ ավանդույթի այն ուտում առավոտ շուտ։ Խաշի հետ կանաչի, բողկ և թթու են մատուցում։ Խաշը սովորական ապուր չէ, ինչպես կարող է թվալ։ Այն ուտելը մի ամբողջ արարողություն է։ Խաշը Հայաստանում սիրված կերակրատեսակ է։ Այն նաև բուժիչ հատկություններ ունի. ամրացնում է ոսկորները և նույնիսկ հարթեցնում է կնճիռները։

 

 

 

Պատճառ երրորդ. բնական տաք աղբյուրներ

Սրանց հասնելն այնքան էլ հեշտ չ։ Այստեղ կարելի է հասնել միայն ամենագնացով՝ զառիվեր ճանապարհներով, բարձունքներով ու գետերով։ Էքստրիմի սիրահարները այն հաստատ կգնահատեն։ Լեռներում, անտառի մեջ գեյզեր է։ Արդեն մի քանի հազարամյակ այստեղ գետնի տակից տաք հանքային ջուր է դուրս գալիս։ Սակայն ձմռանը այս ջրի մեջ մտնել ոչ բոլորը կխիզախեն։
Այս ջուրը բուժիչ է, սակայն 15 րոպեից ավել այստեղ մնալ չի կարելի։

 

 

                                                                                                     
                                                             Պատճառ չորրորդ. հանքային բուժիչ ջրերը
Ամենաճիշտը օրը ոչ թե լեռներից, այլ ըմպելու սրահից սկսելն է։ Շատ հանգստացողներ այստեղ են գալիս հենց հանքային ջրի համար, որը հարուստ է տարբեր միկրոտարրերով։ Այս ջրի մեջ առկա է Մենդելեևի գրեթե ողջ աղյուսակը։
Սրահում հինգ ծորակ կա,որոնցից գիշեր ու ցերեկ 35-55 ջերմաստիճանի բուժիչ ջուր է հոսում։ Ամեն աղբյուր ջրի իր անկրկնելի բաղադրությունն ունի. մեկում ավելի շատ նատրիում և կալիում է, մյուսում՝ մագնիում։ Այս ջրով շաքարախտ, երիկամային անբավարարություն, աղիքային հիվանդություններ են բուժում։
 

 

Պատճառ հինգ. «Ջրահարսի վարսեր» ջրվեժը

Ջերմուկում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։ Այն «Ջրահարսի մազեր» են անվանում։ Ըստ լեգենդի իշխանի գեղեցկուհի դուստրը սիրահարվում է հովվի տղային։ Այս մասին իմանալով՝ իշխանը անիծում է դստերը։ Աղջիկը ջրահարսի է վերածվում, իսկ նրա մազերը՝ գեղատեսիլ ջրվեժի։ Եվս մեկ կախարդական վայր են տեղացիները համարում երջանկության կամարը։ Տեղացիները հավատում են, որ եթե անցնես դրա տակով և երազանք պահես, այն անպայման կիրականանա։ Այս ավանդույթի հիմնադիրը 1966 թվականին մարշալ Բաղրամյանն է դարձել։

 

Ջերմուկի ջրերի մասին տասնյակ լեգենդներ են պտտվում. թե ինչպես են մարդիկ փրկվել մահացու հիվանդություններից, ինչպես է վիրավոր եղնիկը հրաշքով լավացել և դարձել քաղաքի խորհրդանիշը։ Եվ այն մասին, որ հրաշքներ մեր օրերում էլ են տեղի ունենում։

Пять причин приехать в Джермук

У истоков реки Арпа, высоко в горах – здесь, где, кажется, что можно дотронуться рукой до неба – на высоте 2080 метров над уровнем моря – вальяжно развалился Джермук. Впервые о нем написали в манускриптах II-го века до нашей эры. Позже эта местность стала дачной резиденцией сюникских царей и княжеского дома Орбелянов. Современный Джермук появился в середине XX века.

Gepostet von Visit Jermuk am Samstag, 9. Februar 2019